ՈՒրբաթ, 11.07.2025, 03:13
Ողջույն Հյուր | RSS

ArmenSoft.do.am

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 29 » Թաքցրեք գաղտնի տվյալները նկարների մեջ
23:42
Թաքցրեք գաղտնի տվյալները նկարների մեջ

Եթե ցանկանում եք պահել Ձեր գաղտնի տվյալները (գաղտնաբառեր, բանկային քարտի PIN կոդեր և այլն) օտար աչքերից հեռու, ապա կարող եք այդ տվյալները պահել պատկերների մեջ: Այդ մեթոդը կոչվում է Ստեգանոգրաֆիա: Այն իրենից ներկայացնում է գաղտնի տվյալներ պահելու շատ օգտակար մեթոդ: Օրինակ, եթե որևէ մեկը գողանում է Ձեր համակարգչի տվյալները, ապա նա հաստատ չի կարող գուշակել, որ Ձեր գաղտնաբառը թաքնված է նկարի մեջ: Գոյություն ունեն բաղմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսված են պատկերների մեջ ինֆորմացիա պահելու համար: Ընդ  որում պարտադիր չի, որ թաքցնեք միայն որոշակի տեքստ: Կարող եք պատկերի մեջ պահել նաև տարբեր ֆայլեր (Օրինակ նկարի մեջ պահել մեկ այլ նկար կամ վիդեո) Ներկայացնում եմ մի օնլայն ծառայություն, որի միջոցով կարող եք պատկերի մեջ պահել որոշակի տեքստ: Չնայած կարող եք օգտագործել ստեգանոգրաֆիան առանց գաղտնաբառերի, բայց այս ներկայացվող ծառայությունում պահանջվում է նաև մուտքագրել գաղնտաբառ:

Թաքցնելու համար

1. Այցելեք այս կայքը:
2. Սեղմեք Choose File և ընտրեք նկարը, որի մեջ ցանկանում եք պահել տվյալներ:
3. Գրեք այն ինֆորմացիան, որը ցանկանում եք պահել:
4. Գրեք որևէ գաղտնաբառ:
5. Սեղմեք Hide Message
6. Պահպանեք նկարը (աջ click արեք բացված նկարի վրա և սեղմեք Save Image As)

Թաքցրած տվյալները տեսնելու համար

1. Այցելեք այս կայքը:
2. Սեղմեք Choose File և ընտրեք նկարը, որի մեջ պահպանել եք տվյալներ:
3. Գրեք այն գաղտնաբառը, որը օգտագործել եք տվյալները պահելու համար:
4. Սեղմեք Reveal Your Message

Եթե ցանկանում եք պատկերների մեջ պահել տարբեր տիպի ֆայլեր, ապա կարող եք օգտագործել camouflage ծրագիրը: Այն տեղադրելուց հետո աջ click արեք թաքնվող ֆայլի վրա և սեղմեք camouflage: Այնուհետև նշեք այն ֆայլը, որի մեջ պիտի պահեք և գրեք գաղտնաբառ: Թաքնված ֆայլը նորից հետ բերելու համար սեղմեք այդ ֆայլի վրա աջ click-ով և նշեք uncamouflage:
Armblog.net
Կատեգորիա: Կայքեր | Դիտումներ: 496 | Ավելացրեց: ArmenSargsyanS | - Վարկանիշ -: 0.0/0 |
 
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Կայքի մենյու
Մուտք
Անհրաժեշտ ծրագրեր
Aimp K-Lite BS Player Avast
Daemon Tools Adobe Flash Player Kdwin ESET Nod 32
Google Chrome Opera Google Earth Avira
Skype Utorrent Teamviewer

Բաժիններ
Հնարքներ
Սոֆթ
Նկարներ
Սպորտ
Օպերացիոն համակարգեր
Կայքեր
Խաղեր
Մտքեր
Այլ
Հարցում
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը ArmenSofT.do.am կայքին պարտադիր է:© 2025-2012