Շատ մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային վիրուսը՝ համակարգչային ճիճուն, տրոյանը և այլ բազմապիսի անուններով վիրուսներ: Վիրուսն իրենից ներկայացնում է համակարգչային ծրագրի տարատեսակ, որին բնորոշ է բազմանալը. բացի այդ վիրուսներն ունեն առանց համակարգչից օգտվողի թույլտվության կատարել տարատեսակ գործողություններ, այդ թվում նաև վնասել համակարգիչը: Վերջին 20 տարվա մեջ հարյուրավոր ճիճուներ խախտեցին միլիոնավոր համակարգիչներ, որը առաջացրեց միլիարդների վնաս, և սա դեռ վերջը չէ: Ճիճուները անվերջ կպտտվեն ինտերնետով՝ մեծ վնասներ հասցնելով համացանցից օգտվողներին:
Այժմ կտեսնենք ինտերնետի գոյության վերջին 20 տարում հայտնաբերված 10 ամենավտանգավոր և ամենահիշվող վիրուսները՝
1. Երուսաղեմ (այլ կերպ հատնի որպես BlackBox) Այս վիրուսը հայտնաբերվել է 1987 թվականին Երուսաղեմում և համարվում է ամենահին համակարգչային վիրուսներից մեկը: Վիրուսը զբաղվում էր նրանով, որ ջնջում էր համակարգչի կոշտ սկավառակի ամբողջ պարունակությունը: Ի դեպ այդ ամենը նա անում էր Ուրբաթ 13-ի օրերին: Նրա անունն առաջացել է այն քաղաքի պատվին, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է՝ Երուսաղեմում: Գոյություն ունեն այս վիրուսի տարբեր տարատեսակներ, օրինակ Frere վիրուսն ամեն Ուրբաթ 13-ի օրը միացնում էր Frere Jacques երգը:
2. Միքելանջելո 1991 թվականին MS-DOS ՕՀ-ով հազարավոր համակարգիչներ տուժեցին նոր տեսակի ճիճվից, որը պետք է ակտիվանար հայտնի նկարիչ Միքելանջելոյի ծննդյան օրը՝ մարտի 6-ին: Վիրուսի հեղինակները տարածել էին, որ 1992 թվականի մարտի 6-ին «Միքելանջելո» վիրուսը կրկին կակտիվանա և շարքից կհանի միլիոնավոր համակարգիչներ: Մարդկանց մոտ խուճապ առաջացավ, որն ապագայում անվանեցին «Միքելանջելոյի հիստերիկ համախտանիշ», սակայն մարտի 6-ին ոչինչ չկատարվեց: Հավանաբար այս ամենը ստեղծված էր անտիվիրուսային ծրագրային ապահովման վաճառքը մեծացնլու նպատակով:
3. Storm Worm Այս վիրուսը 2007 թվականին վարակեց մոտ 300 հազար համակարգիչ: Վնասի մասշտաբները թույլ են տալիս ասել, որ այս վիրուսը համարվում է 2005 թվականից հանդիպող վիրուսներից ամենավարակիչը, երբ հայտնաբերվեց Sober.O. տիպի Storm Worm ճիճուն:
4. Sobig Այս վիրուսը, որը լցվեց աշխարհի գրեթե բոլոր էլեկտրոնային փոստերի մեջ, ճանաչվեց պատմության մեջ ամենաարագ տարածվող վիրուսը: Էլեկտրոնային նամակների ֆիլտրմամբ զբաղվող MessageLabs ընկերությունը 24 ժամվա մեջ հայտնաբերել էր ավելին քան մեկ միլիոն էլեկտրոնային հաղորդագրություն, որոնք վարակված էին Sobig F վիրուսով: Արդյունքում վարակվել էր մոտ 500 հազար համակարգիչ, իսկ վնասը կազմեց ավելին քան մեկ միլիարդ դոլար:
5. MSBlast Այս վիրուսը ներխուժում է ցանցային ֆայլերի մեջ, որոնցից օգտվում են ինտերնետից օգտվող համակարգիչները և գտնելով ծրագրային ապահովման «անցքերը»՝ անցնում է համակարգչի մեջ: Այն աշխատում է առանց օգտագործողի թույլտվության և վարակում ամբողջ ցանցը: Բացի դրանից, վիրուսի մեջ հաղորդագրություն էր պարունակվում, ուղղված Բիլ Գեյթսին, որտեղ ասվում է՝ «Բիլլի, հերի/ք է փող աշխատես, ավելի լավ է ՕՀ-իդ անցքերը փակի՛ր»: Վիրուսի ստեղծող՝ 19-ամյա Ջեֆֆրի Լի Պարսոնին ազատազրկեցին 18 ամսով:
6. Melissa Այս վիրուսը տարածվեց անվճար պորնոգրաֆիայի կերպարանքով: Օգտվողների էլ.փոստերին նամակ էր գալիս այդպիսի վերնագրով, և միամիտ օգտագործողները գրավիչ առաջարկին հավատալով՝ բացում էին նամակը և վարակում համակարգիչը Melissa-ով, որն իր հերթին «գողանում» էր Outlook-ի բոլոր էլ. հասցեները և նշված նամակը ուղարկում մնացածներին: Վիրուսի հեղինակը պատժվեց օրենքի լրիվ խստությամբ, իսկ վնասները կազմեցին մի քանի զրոներ մեկի կողքին:
7. Code Red 2001 թ.-ի ուրբաթ 13-ին ակտիվացավ Code Red կոչվող վիրուսը: Այն օգտագործել էր Microsoft IIS սերվերների թուլությունը, որից հետո վարակված վեբ-սերվերները ցույց էին տալիս հետևյալ հաղորդագրությունը «HELLO! Welcome to http://www.worm.com! Hacked By Chinese!», որից հետո սերվերն անջատվում էր: Code Red և Code Red II վիրուսները համարվում են աշխարհի ամենաթանկ ճիճուներից մեկը ինտերնետի պատմության մեջ: Նրանք պատճառել են ավելին քան 2 միլիարդ դոլարի վնաս:
8. Nimda Code Red վիրուսի նման, կոտրում է IIS սերվերները և ստեղծում HTML տիպի ֆայ My Documents թղթապանակում: Վիրուսի վնասները կազմում էին մոտ 530 միլիոն դոլար:
9. I LOVE YOU վիրուս 2000թ.-ի մայիսի սկզբներին, ամբողջ աշխարհում օգտագործողները ստացան նամակ I Love You թեմայով: Օգտագործողները հավատալով այս գրավիչ նամակին, բացում էին այն, և վիրուսը տարածվում էր նրանց համակարգչով: Մի քանի ժամում այս վիրուսը հասցրեց վարակել ավելի քան 3 միլիոն համակարգիչ: Նամակի թեման և ֆայլի անունը (LOVE-LETTER-FOR-YOU.TXT.VBS) վստահություն էին ներշնչում օգտագործողներին: Computer Economics ասոցիացիայի տվյալներով վիրուսը բերել է մոտ 10 միլիարդ դոլարի վնաս:
10. Morris Worm Ինչքա՞ն մեծ է ինտերնետը: Կարծում եմ այդ հարցը շատերն են իրենց տվել, այդ թվում նաև 23-ամյա Ռոբերտ Մորիսը: Իրոք, Մորիսի քայլերը վատ մտադրությամբ չէին արված, նա իրոք ցանկանում էր իմանալ, թե ինչքա՞ն մեծ է ինտերնետը: Արդյունքում, ճիճուն շարքից հանեց մոտ 6000 Unix մեքենա, որն իր հետ վնաս բերեց 10 միլիոնից 100 միլիոն դոլարի սահմաններում:
|