Եթե ցանկանում եք պահել Ձեր գաղտնի տվյալները (գաղտնաբառեր, բանկային քարտի PIN կոդեր և այլն) օտար աչքերից հեռու, ապա կարող եք այդ տվյալները պահել պատկերների մեջ: Այդ մեթոդը կոչվում է Ստեգանոգրաֆիա: Այն իրենից ներկայացնում է գաղտնի տվյալներ պահելու շատ օգտակար մեթոդ: Օրինակ, եթե որևէ մեկը գողանում է Ձեր համակարգչի տվյալները, ապա նա հաստատ չի կարող գուշակել, որ Ձեր գաղտնաբառը թաքնված է նկարի մեջ: Գոյություն ունեն բաղմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսված են պատկերների մեջ ինֆորմացիա պահելու համար: Ընդ որում պարտադիր չի, որ թաքցնեք միայն որոշակի տեքստ: Կարող եք պատկերի մեջ պահել նաև տարբեր ֆայլեր (Օրինակ նկարի մեջ պահել մեկ այլ նկար կամ վիդեո): Ներկայացնում եմ մի օնլայն ծառայություն, որի միջոցով կարող եք պատկերի մեջ պահել որոշակի տեքստ: Չնայած կարող եք օգտագործել ստեգանոգրաֆիան առանց գաղտնաբառերի, բայց այս ներկայացվող ծառայությունում պահանջվում է նաև մուտքագրել գաղնտաբառ:
Թաքցնելու համար
2. Սեղմեք Choose File (Выберите файл)և ընտրեք նկարը, որի մեջ ցանկանում եք պահել տվյալներ:
3. Գրեք այն ինֆորմացիան, որը ցանկանում եք պահել:
4. Գրեք որևէ գաղտնաբառ:
4. Սեղմեք Encrypt Massage
6. Պահպանեք նկարը (աջ click արեք բացված նկարի վրա և սեղմեք Save Image As)
Թաքցրած տվյալները տեսնելու համար
2. Սեղմեք Choose File և ընտրեք նկարը, որի մեջ պահպանել եք տվյալներ:
3. Գրեք այն գաղտնաբառը, որը օգտագործել եք տվյալները պահելու համար:
4. Սեղմեք Decrypt Selected FileԵթե ցանկանում եք պատկերների մեջ պահել տարբեր տիպի ֆայլեր, ապա կարող եք օգտագործել camouflage ծրագիրը: Այն տեղադրելուց հետո աջ click արեք թաքնվող ֆայլի վրա և սեղմեք camouflage: Այնուհետև նշեք այն ֆայլը, որի մեջ պիտի պահեք և գրեք գաղտնաբառը: Թաքնված ֆայլը նորից հետ բերելու համար սեղմեք այդ ֆայլի վրա աջ click-ով և նշեք uncamouflage: