Մարտի 15-ից կայքի արխիվում նոր կատեգորիա!!!
<<Օրը պատմության մեջ>>
Այս կատեգորիայում ամեն օր կավելացվի նոր գրառում, որը կպարունակի օրվա իրադարձությունները պատմության մեջ:
15 մարտի

Տոներ
Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:
Բելոռուսում` սահմանադրության օր:
Հունգարիայում` հեղափոխության առաջին օր (1848թ.)
Իրադարձություններ
1493թ.- Քրիստոփոր Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը հետ վերադարձան Իսպանիա, իրենց հետ Եվրոպա բերելով առաջին հնդկացիներին:
1800թ.- Սանկտ-Պետերբուրգում ավարտվեցին Միխայիլովյան պալատի շինարարական աշխատանքները:
1820թ.- Մէն-ը դարձավ ԱՄՆ 23-րդ նահանգը:
1830թ.-Լույս տեսավ <<Литературная газета>>-ի 13 համարը` վերջինը Ա.Ս. Պուշկինի խմբագրությամբ:
1892թ.- Ամերիկացի գյուտարար Ժուզե Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:
1892թ.- Հիմնադրվեց անգլիական <<Լիվերպուլ>> ֆուտբոլային ակումբը:
1906թ.- Արտոնագրվեց <<Ռոլլս-Ռոյս>> ավտոընկերությունը (լուծ. 1971թ.):
1907թ.- Ֆիննական Սեյմ (խորհրդարան) ընտրվեցին աշխարհում առաջին կին պատգամավորներ:
1924թ.- Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
1927թ.- Սկսվեց Դնեպրի ՀԷԿ-ի շինարարությունը:
1927թ.- ԽՍՀՄ ԳԱ-ին կից ստեղծվեց կանանց ուսումնասիրության թանգարան:
1932թ.- BBC-ն հեռարձակեց առաջին եթերը Ռիջենթ-սթրիթ-ի իր նորակառույց ստուդիայից:
1938թ.- Սաուդյան Արաբիայում հայտնաբերվեցին առաջին նավթահորերը:
1938թ.- Գնդակահարվեցին բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչներ Ն.Ի Բուխարինը, Ա.Ի Ռիկովը, Ն.Ն Կրեստինսկին և նրանց մի քանի համախոհներ:
1939թ.-Չեխոսլովակիան օկուպացվեց Հիտլերի կողմից:
1985թ.-Գրանցվեց առաջին դոմեյնը .com գոտում (symbolics.com)
1990թ.- Մ.Ս. Գորբաչովի` որպես ԽՍՀՄ նախագահ, երդման արարողությունը:
2004թ.- Եվրոմիությունը հավանություն տվեց Microsoft ընկերության կողմից հակամոնոպոլիական օրենսդրության խախտման վերաբերյալ, հանձնաժողովի եզրակացությանը :
Ծնվածներ
1821թ.- Յոհանն Յոզեֆ Լոշմիդտը` ավստրիացի ֆիզիկոս և քիմիկոս, ով առաջինը հաշվարկեց մոլեկուլի տրամագիծը (1865թ.) և հաշվեց նորմալ պայմաններում 1 խոր. սմ. գազում մոլեկուլների թիվը (մահ 1895թ.):
1865թ.-Մանուկ Աբեղյանը` հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բանահավաք(մահ 1944թ.):
1909թ.- Յանաս Ժյամայտիս-Վիտաուտասը` լիտվացի գեներալ, հակախորհրդային դիմադրության շարժման պետ, Լիտվայի նախագահ (մահ 1954թ.):
1913թ.- Նելսոն Ստեփանյան, հայ օդաչու(զոհվել է 1944թ.):
1935թ.- Լեոնիդ Ենգիբարյանը` ականավոր հայ ծաղրածու, կինոդերասան (մահ 1972թ.):
1959թ.- Ռուբեն Դիշդիշյանը` հայ գործարար, պրոդյուսեր, ճարտարապետ, <<Central Partnership>> ընկերության գլխավոր տնօրոն:
1968թ.- Սաբրինան` իտալացի փոփ երգչուհի:
Մահացածներ
Մ.թ.ա 44 թ.- Գայ Յուլի Ցեզարը` հին հռոմեացի պետական գործիչ, զորավար և գրող (ծնվ. մ.թ.ա 102թ. կամ մ.թ.ա 100թ.):
1921թ.-Մեհմեդ Թալիյաթ փաշան`թուրք պետական պետական գործիչ, Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար (1913-1918թթ.), հայերի ցեղասպանության և մասսայական տարհանման գլխավոր կազմակերպիչներից մեկը, (սպանված):
1961թ.- Ակիբա Ռուբենշտեյնը` լեհ շախմատիստ (ծնվ. 1882թ.):
1979թ.-Լեոնիդ Մյասինը`ռուս պարող, բալետմեյստեր (ծնվ.1895թ.)
1998թ.- Բենջամին Սպոկը` ամերիկացի բժիշկ, երեխաների խնամքի մասին հետաքրքրաշարժ գրքերի հեղինակ (ծնվ. 1903թ.):
2004թ.-Ջոն Փոփլը`ամերիկացի քիմիկոս, 1998 թ-ի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծնվ. 1925թ.):
2011թ.- Նատանիէլ Դուէյն Հեյլը`(Nete Dogg), ամերիկացի ռեպեր (ծնվ. 1969թ.):