ՈՒրբաթ, 11.07.2025, 13:55
Ողջույն Հյուր | RSS

ArmenSoft.do.am

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 5 » Մահացել Apple-ի հիմնադիրը
01:19
Մահացել Apple-ի հիմնադիրը



Այսօր, 56 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը. տեղեկացնում է Associated press գործակալությունը:

 

Apple-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխարհը կորցրեց մի հանճարեղ և հրաշալի մարդու, իսկ այն մարդիկ, ում բախտ էր վիճակվել անձամբ ճանաչել Սթիվին, կորցրեցին ընկերոջ և ուսուցչի։

 

Ի դեպ, շուտով լույս կտեսնի Ջոբսի կենսագրությունը`  «Steve: The Book of Jobs» վերնագրով։

 

Հիշեցնենք, որ Ջոբսին դաստիարակել է հայուհի Կլարա Հակոբյանը, եւ նրա կենսագրի խոսքերով` Սթիվը վարժ տիրապետում էր հայերենին:

 

Այդ մասին`

Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի մայրը հայուհի է. գրում է թուրքական Zaman օրաթերթը:

 

Սիլիկոնային հովտի լեգենդի կենսագրական գրքում, որը լույս է ընծայվելու նոյեմբերին, պատմվում է, որ կինը, որը նրան մեծացրել է, Թուրքիայի Մալաթիա գավառից Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ գաղթած հայկական ընտանիքից է: Սթիվին դեռեւս մանուկ հասակում որդեգրել եւ դաստիարակել են Կլարա (օրիորդական ազգանունը` Հակոբյան) եւ Փոլ Ջոբսերը:


Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Զաքերբերգն իր երախտագիտությունն է հայտնել այս գիշեր մահացած` Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին.

 -  Սթի'վ, շնորհակալ եմ քեզ, որ դու ուսուցիչ էիր եւ ընկեր: Շնորհակալ եմ, որ դու ցույց տվեցիր, թե ինչ ես անում, եւ որ քո այդ գործը կարող է աշխարհը փոխել: Ես քո կարիքը շատ եմ զգալու,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքերբերգը:

 

Ըստ Reuters-ի` Ջոբսի մահվան մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության տնօրենների խորհրդի անդամ Բիլ Գեյթսը.

 -  Նա, ով աշխատել է Սթիվի հետ, մեծ պատիվ է ունեցել: Հաճախ չես հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր այդպես նկատելիորեն փոխում են աշխարհը, ինչպես արեց Սթիվը: Եվ այդ փոփոխությունը կզգան նոր սերունդները: Ես ու Սթիվը ծանոթացել ենք 30 տարի առաջ, մենք գործընկերներ էինք, մրցակիցներ եւ ընկերներ:

 

   Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ հատուկ հայտարարություն է արել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
 -  Սթիվը ամերիկացի մեծ նորարարների շարքն է դասվում: Նա բավականին քաջ էր` չմտածելու համար այնպես, ինչպես մյուսները, բավականին հաստատակամ` հավատալու համար, որ կարող է փոխել աշխարհը և բավականին շնորհալի` դա անելու համար:
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 409 | Ավելացրեց: ArmenSargsyanS | - Վարկանիշ -: 0.0/0 |
 
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Կայքի մենյու
Մուտք
Անհրաժեշտ ծրագրեր
Aimp K-Lite BS Player Avast
Daemon Tools Adobe Flash Player Kdwin ESET Nod 32
Google Chrome Opera Google Earth Avira
Skype Utorrent Teamviewer

Բաժիններ
Հնարքներ
Սոֆթ
Նկարներ
Սպորտ
Օպերացիոն համակարգեր
Կայքեր
Խաղեր
Մտքեր
Այլ
Հարցում
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը ArmenSofT.do.am կայքին պարտադիր է:© 2025-2012