Այսօր կխոսենք թե ինչպես գաղտնաբառ դնել Windows օպ. հ.-ի վրա: Այդ անելու համար պետք չի հատուկ ծրագրեր, որովհետև այդ ֆունկցիան Windows Օպ. հ-ի մեջ արդեն իսկ առկա է:
Սկսեցինք գաղտնաբառի տեղադրումը`
1. Մտնում ենք Menu (Пуск)→Панель управления

2. Բացված պատուհանից մտնում ենք Учетные записи пользователей

3.Այս պատուհանից ընտրում ենք Учетные записи пользователей

4. Կբացվի նոր` առանձին պատուհան, որտեղից պետք է մտնել Администратор (Администратор բառի փոխարեն կարող է լինել այլ բառ, դա կախված է Ձեր գրանցման անվանումից` Ձեր Օպ. հ.- մեջ):

5. Շարունակում ենք մտնելով Создание пароля

6. Բացվում է պատուհան որում կա 4 դաշտ: I դաշտում գրում ենք գաղտնաբառը, II դաշտում կրկնում ենք գաղտնաբառը, իսկ III դաշտը հարկավոր չէ լրացնել: Այնուհետև սեղմում ենք Создать пароль (հնարավոր է, որ բացվի մի պատուհան, դա անտեսեք և ոչ մի դեպքում մի քանի անգամ տարբեր գաղտնաբառեր չփորձեք):

Հետևանք`
Երբ անջատեք համակարգիչը այնուհետև միացնեք Էկրանին կհայտնվի կապույտ դաշտ որտեղ պետք է գրել գաղտնաբառը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԼԵԶՎԻՆ, ՈՐՊԻՍԶԻ ԱՅՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՉԼԻՆԻ, ԻՍԿ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՓՈԽԵԼ ALT և SHIFT ԿՈՃԱԿՆԵՐԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԵՂՄԵԼՈՎ:
