Տոներ Փոստային բացիկի համաշխարհային օր: Ռուսաստանում` Մշակույթի բնագավառի աշխատողների օր: Բելոռուսում` կամքի օր: Հունաստանում` անկախության օր: Ուկրանիայում` անվտանգության ծառայության օր: Իրադարձություններ 1306 թ.-Ռոբերտ Բրյուսը թագադրվեց Շոտլանդիայի թագավոր: 1604 թ.- Բորիս Գոդունովի հրահանգով Տոմ գետի ափին կառուցվեց քաղաք, որն այժմ հենց այդպես էլ կոչվում է` Տոմսկ: 1807 թ.- Սկսվեց ուղևորատար գնացքների կանոնավոր երթևեկությունը բրիտանական Սուոնսի և Մամբլզա քաղաքների միջև: Այն դարձավ առաջին ուղևորատար երթուղին աշխարհի երկաթգծային տրանսպորտի պատմության մեջ: 1843 թ.-Լոնդոնում բացվեց առաջին հետնյոտնային թունելը, որն անցնում էր Թեմզայի տակով: 1930 թ.- Մոնղոլիայում սկսվեց տուգսբույանտյան ապստամբությունը: 1938 թ.- <<Велики гражданин>> ֆիլմով հեռարձակումները սկսեց Մոսկովյան հեռուստակայանը: 1944 թ.- Խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրեցին Խմելնիցկի քաղաքը: 1957 թ.- Կազմավորվեց Եվրոպական Էկոնոմիական Միությունը: 1997 թ.-Արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարությամբ աշխատող գանձեր որոնողների խումբը հայտարարեց, որ Էկվադորի ափամերձ շրջաններում հայտնաբերել է 1654 թ-ին խորտակված իսպանական<<La Capitan>> նավը, որի վրա գտնվել են մրնչև մի քանի մլրդ.դոլարի հասնող ոսկե և արծաթե ձուլակտորներ: 2002 թ.- Հայտնաբերվեց էպիլեպսիայի (ընկնավորություն) գենը: 2010 թ.- Ռուստամ Մինինխանովը երթման բերվեց Թաթարստանի նախագահի պաշտոնում: Ծնվածներ 1767 թ.- Յոահիմ Մյուրատը` ֆրանսիացի զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ, Նեապոլյան թագավոր (մահ 1815 թ.): 1867 թ.- Արտուրո Տոսկանինին` իտալացի դիվիժոր (մահ 1857 թ.): 1897 թ. - Եղիշե Չարենցը` հայ մեծանուն պոետ (մահ 1937թ. ): 1947 թ.-Էլթոն Ջոնը (Ռեջինալդ Քեննեթ Դուայն)` անգլիացի երգիչ և կոմպոզիտոր: 1956 թ.- Եֆիմ Շիֆրինը` ռուս -խորհրդային դերասան,հումորիստ: 1965 թ.-Ստեֆկա Կոստադիովան` բուլղարացի մարզուհի, բարցրացատկի կանանց աշխարհի գործող ռեկորդակիր: 1976 թ.- Վլոդիմիր Կլիչկոն` ուկրանիացի ծանր քաշային բռնցկամարտիկ, 1996 թ-ի օլիմպիական չեմպիոն, WBO վարկածով պրոֆեսիոնալների բազմակի չեմպիոն: Մահացածներ 752 թ.- Ստեֆան II-ը` հռոմի պապ, ով այդ գահին թագադրվել էր ընդհամենը 2 օր առաջ: 1914 թ- Ֆրեդերիկ Մինստրալը` ֆրանսիացի պոետ, 1904 թ-ի Նոբելյան մրցանակիդափնեկիր (ծնվ. 1830 թ.): 1987 թ.- Իվան Պետրովրչ Իվանով - Վանոն` Խորհրդային հայտնի ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ: Խորհդային մուլտիպլիկացիայի հիմնադրիներից (ծնվ. 1900 թ.): 2008 թ.- Կաբա Աթաբեկովը` Կիրգիզիայի ժողովրդական արտիստ, <<Մանաս>> ժողովրդական էպոսի անզուգական ընթերցող:
|