ՈՒրբաթ, 11.07.2025, 17:03
Ողջույն Հյուր | RSS

ArmenSoft.do.am

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » 21 ՄԱՐՏԻ
03:04
21 ՄԱՐՏԻ


21 մարտի

Տոներ

Մի շարք մուսուլմանական Նովրուզի տոնը:

Երկիր մոլորակի օրը:

Քնի միջազգային օրը:

Տիկնիկային թատրոնի միջազգային օր:

Պոեզիայի միջազգային օր:

Ռասսայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր:

Դաունի սինդրոմով տառապող մարդկանց միջազգային օր:

Բելգիայում, Իտալիայում, Լեսոտոյում, Պորտուգալիայում`  ծառատունկի օր:

Վրաստանում` սահմանապահի օր:

Իրաքում` գարնան օր:

Մալայզիայում` Տերենգգանու սուլթանի օր:

Նամիբիայում` Անկախության օր:

ԱՄՆ-ում` գյուղատնտեսության օր:

Սիրիայում և Լիբանանում` մայրերի օր:

Թունիսում` երիտասարդության օր:

ՀԱՀ-ում` մարդու իրավունքների օր:

Ճապոնիայում` գարնանային գիշերահավասարի օր:

Իրադարձություններ

630 թ.- Վիզանտիական կայսր Իրակլի I-ը պարսիկներից խլեց Քրիստոսի խաչը և ետ վերադարձրեց Երուսաղեմ:

1556 թ.- Օքսվորդում ողջակիզվեց եպիսկոպոս Թոմաս Կրանմերը, որը աստվածաշունչը թարգմանել էր անգլերեն:

1666 թ. – Առաջին մարդահամարի համաձայն Կանադայի բնակչությունը կազմում է 3000 մարդ:

1908 թ. – Անրի Ֆարմանը դառնում է աէրոպլանի առաջին ուղևորը Եվրոպայում, որը վարում էր Լեոն Դելագրանժը:

1918 թ.- Ձերբակալվեց Ռոմանովների ընտանիքը: Հուլիսի լույս 17-ի գիշերը բոլոր ձերբակալվածները գնդակահարվեցին:

1919 թ.- Հռչակվեց Հունգարիայի Սոցիալիստական Հանրապետությունը:

1921 թ.- Կազմավորվեց Վրացական ԽՍՀ-ն, որի կազմում` Ստալինի ցանկությամբ ներառվեցին Աբխազիան, Աջարիան և Հվ. Օսեթիան:

1923 թ.- Փարիզում վոմն դոկտոր Ռոժե հայտարարեց, իբր ծխելը օգտակար է առողջությանը, քանի որ նիկոտինը պարունակում է հակաբացիլային տարրեր:

1925 թ.- ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում ընդունվեց օրենք` համաձայն, որի բոլոր ուսումնական հաստատություններում արգելվեց Դարվինի թեորիայի ուսուցումը, քանի որ այն հակասում էր մարդու ծագման մասին կտակարանի ուսմունքին:

1948 թ.- Օդաչու Վ. Դիդենկոն ԱՆ-6 ինքնաթիռով սահմանեց այդ կարգի ինքնաթիռների համար ռեկորդային թռիչքի ռեկորդ, վեր բարձրանալով մինչև 11 248 մ:

1961 թ.- Լիվերպուլում կայացավ <<Բիթլզ>> խմբի առաջին համերգը:

1961 թ.- Արևմտյան Սիբիրի նավթահորից դուրս բերվեց առաջին բարել նավթը:

1962 թ. – Ամերիկացիների պնդմամբ առաջին կենդանի էակը, որը կատապուլտի ենթարկվեց գերձայնային արագությամբ, դա գորշ արջ էր: Նրան դուրս նետեցին ավելի քան 10 կմ բարձրությունից` մոտ 1400 կմ/ժ արագությամբ և 7 րոպե 49 վայրկյան անց բարեհաջող վայրէջք կատարեց:

1981թ.- Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:

1984 թ.- Ճապոնական ծովում բախվեցին Խորհրդային ատոմային <<К-314>> սուզանավը և ամերիկյան <<Կիտտի Հոկ>> ավիակիրը:

1986 թ. – Առաջին (անհաջող) Խորհրդային 15A18M (P-36M2) միջմայրցամաքային բալեստիկ հրթիռի փորձարկումը:

1990 թ.- ՀԱՀ-ի 75-ամյա տիրապետությունից անկախացավ Նամիբիան:

1999 թ.- 478 –ժամյա ճանապարհորդությունից հետո Բերտրան Պիկարը և Բրայն Ջոնսը դարձան օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին մարդիք:

2005 թ.- ԱՄՆ Միննեսոտայի Ռեդ Լեյք ուսումնական կենտրոնում լսվեցին կրակահերթեր: Սպանվեց 10 մարդ այդ թվում հարձակվողը ևս 5-ը վիրավորվեցին: Այն դարձավ իր չափերով 2-րդ դպրոցական ողբերգությունը ԱՄՆ-ում, զիջելով միայն <<Կոլւմբինա>> :

Ծնվածներ

1666 թ.- Օգյու Սորայը` ճապոնացի լուսավորիչ, ռեֆորմատր (մահ 1728 թ.):

1685 թ. – Յոհան Սեբաստիան Բախը` գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր (մահ 1750 թ.):

1839 թ.- Մոդեստ Մուսագորսկին` ռուս կոմպողիտոր (մահ 1881 թ.):

1877 թ. – Մորիս Ֆարմանը` ֆրանսիացի ավիատոր, աշխարհում առաջին ուղևորատար ինքնաթիռի հեղինակ (մահ 1964 թ.):

1879 թ. – Հասմիկ (Թագուշ Հակոբյան)` հայ դերասանուհի (մահ 1947 թ.):

1895 թ. –Լեոնիդ Ուտյոսովը` ռուս երգիչ, դերասան, նվագախմբի ղեկավար: ԽՍՀՄ առաջին ժողովրդական արտիստ (մահ 1982 թ.):

1960 թ. – Այրտոն Սեննան`բրազիլացի ավտոարշավորդ, <<Formula 1 >> դասի աշխարհի եռակի չեմպիոն (մահ 1994 թ.):

1961 թ. – Լոթար Մաթեուսը` գերմանացի ֆուտբոլիստ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Մահացածներ

1648 թ.- Լեոնե Մոդենան` ծագումով հրեա իտալացի պոետ, ռավվին: Հրեական բառարանի կազմող (ծնվ. 1571 թ.):

1871 թ. – Ֆյոդոր Ռեշետնիկովը` ռուս գրող (ծնվ. 1841 թ.):

1910 թ.- Ֆելիքս Նադարը` ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ և առաջին աէրոլուսանկարիչ (ծնվ. 1820 թ.):

1936 թ. – Ալեքսանդր Գլազունովը` ռուս կոմպոզիտոր, դիվիժոր, հասարակական գործիչ: Պետերբուրգյան կոնսերվատորիայի տնորեն (ծնվ. 1865թ.):

1939 թ.- Էվալդ Աավը` էստոնացի կոմպոզիտոր (ծնվ. 1900 թ.):

1998 թ.- Գալինա Ուլանովան` Խորհրդային բալետի պարուհի (ծնվ. 1910 թ.):

2009 թ.- Վլադիմիր Կուչմին` ռուս լրագրող, <<Սպորտ-Էքսպրեսս>> թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր (ծնվ 1948թ.):

2011 թ.- Նիկոլայ Անդրիանովը` Խորհրդային մարմնամարզիկ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն (ծնվ. 1952 թ.):
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 416 | Ավելացրեց: ArmenSargsyanS | - Վարկանիշ -: 0.0/0 |
 
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Կայքի մենյու
Մուտք
Անհրաժեշտ ծրագրեր
Aimp K-Lite BS Player Avast
Daemon Tools Adobe Flash Player Kdwin ESET Nod 32
Google Chrome Opera Google Earth Avira
Skype Utorrent Teamviewer

Բաժիններ
Հնարքներ
Սոֆթ
Նկարներ
Սպորտ
Օպերացիոն համակարգեր
Կայքեր
Խաղեր
Մտքեր
Այլ
Հարցում
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը ArmenSofT.do.am կայքին պարտադիր է:© 2025-2012