Mozilla-ն թողարկել է իր նոր` Firefox 20 բրաուզերը, որում ավելացել են մի շարք ֆունկցիաներ, որոնք բացակայում էին Mozilla-ի նախորդ բրաուզերներում:
Mozilla-ի պաշտոնական բլոգում ասվում է, որ բրաուզերի նոր տարբերակում առկա է ներբեռնումների նոր մենեջեր: Սեղմելով նավիգացիայի կոճակի վրա օգտվողը կարող է տեսնել ներբեռնված վերջին ֆայլերը:
Firefox-ի 20-րդ տարբերակում ավելացվել է նաև GETUSERMEDIA API-ն դիտելու հնարավորությունը, որը թույլ է տալիս օգտվել համակարգչին կցված տեսախցիկից և միկրոֆոնից: