Եթե ցանկանում եք պահել Ձեր
գաղտնի տվյալները (գաղտնաբառեր, բանկային քարտի PIN կոդեր և այլն) օտար
աչքերից հեռու, ապա կարող եք այդ տվյալները պահել պատկերների մեջ: Այդ
մեթոդը կոչվում է Ստեգանոգրաֆիա:
Այն իրենից ներկայացնում է գաղտնի տվյալներ պահելու շատ օգտակար մեթոդ:
Օրինակ, եթե որևէ մեկը գողանում է Ձեր համակարգչի տվյալները, ապա նա հաստատ
չի կարող գուշակել, որ Ձեր գաղտնաբառը թաքնված է նկարի մեջ: Գոյություն
ունեն բաղմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսված են պատկերների մեջ ինֆորմացիա
պահելու համար: Ընդ որում պարտադիր չի, որ թաքցնեք միայն որոշակի տեքստ:
Կարող եք պատկերի մեջ պահել նաև տարբեր ֆայլեր (Օրինակ նկարի մեջ պահել մեկ
այլ նկար կամ վիդեո): Ներկայացնում եմ մի օնլայն ծառայություն, որի միջոցով
կարող եք պատկերի մեջ պահել որոշակի տեքստ: Չնայած կարող եք
օգտագործել ստեգանոգրաֆիան առանց գաղտնաբառերի, բայց այս ներկայացվող
ծառայությունում պահանջվում է նաև մուտքագրել գաղնտաբառ:
Թաքցնելու համար
2. Սեղմեք Choose File և ընտրեք նկարը, որի մեջ ցանկանում եք պահել տվյալներ: 3. Գրեք այն ինֆորմացիան, որը ցանկանում եք պահել: 4. Գրեք որևէ գաղտնաբառ: 5. Սեղմեք Hide Message 6. Պահպանեք նկարը (աջ click արեք բացված նկարի վրա և սեղմեք Save Image As)
Թաքցրած տվյալները տեսնելու համար
2. Սեղմեք Choose File և ընտրեք նկարը, որի մեջ պահպանել եք տվյալներ: 3. Գրեք այն գաղտնաբառը, որը օգտագործել եք տվյալները պահելու համար: 4. Սեղմեք Reveal Your Message
Եթե ցանկանում եք պատկերների մեջ պահել տարբեր տիպի ֆայլեր, ապա կարող եք օգտագործել camouflage ծրագիրը: Այն տեղադրելուց հետո աջ click արեք թաքնվող ֆայլի վրա և սեղմեք camouflage:
Այնուհետև նշեք այն ֆայլը, որի մեջ պիտի պահեք և գրեք գաղտնաբառը: Թաքնված
ֆայլը նորից հետ բերելու համար սեղմեք այդ ֆայլի վրա աջ click-ով և նշեք uncamouflage:
|